կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Գևորգ Պապոյանն ընդունել է Ռումինիայի Քաղաքային կառավարիչների ասոցիացիայի նախագահին

Գևորգ Պապոյանն ընդունել է Ռումինիայի Քաղաքային կառավարիչների ասոցիացիայի նախագահին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 26-ին ընդունել է Ռումինիայի Քաղաքային կառավարիչների ասոցիացիայի նախագահ Մարիան Ֆլորեայի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Հայկական բիզնես խորհրդի նախագահ Վահե Հովակիմյանը։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։

Քննարկվել են երկու երկրների միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման, գործարար համայնքի ներկայացուցիչների փոխայցերի և B2B ձևաչափով հանդիպումների կազմակերպման հնարավորությունները։

Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։

  • Կիսվել: