ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Գևորգ Մանթաշյանն ազատվել է ԲՏԱ նախարարի առաջին տեղակալի պաշտոնից և նշանակվել նախարարի տեղակալ

Գևորգ Մանթաշյանն ազատվել է ԲՏԱ նախարարի առաջին տեղակալի պաշտոնից և նշանակվել նախարարի տեղակալ

Վարչապետի որոշմամբ՝ Գևորգ Մանթաշյանն ազատվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից և նշանակվել նախարարի տեղակալ։
 
Որոշումներում, մասնավորապես, նշվում է.
 
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Գևորգ Մանթաշյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»։
 
Մեկ այլ որոշմամբ՝
 
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գևորգ Մանթաշյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ»։

  • Կիսվել: