շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գանձապետական պահառուի միջոցով վաճառվում են խնայողական արժեկտրոնային պարտատոմսեր. Ֆինանսների նախարարություն

Գանձապետական պահառուի միջոցով վաճառվում են խնայողական արժեկտրոնային պարտատոմսեր. Ֆինանսների նախարարություն

 Գանձապետական պահառուի միջոցով վաճառվում են խնայողական արժեկտրոնային պարտատոմսեր հետևյալ պայմաններով` 6 ամիս` 8.5%, 12 ամիս` 9.0%, 24 ամիս` 9.2% և 36 ամիս` 9.5% տարեկան եկամտաբերություններով: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից, նշելով, որ խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման իրավունքը հնարավորություն է ընձեռում մինչև մարման ժամկետի լրանալը, հետգնման օրը, հետ վերադարձնել պարտատոմսերը` ստանալով նաև մինչ հետգնումը հաշվարկված ամբողջ տոկոսագումարը:

Վաճառքում առկա պետական

խնայողական արժեկտրոնային պարտատոմսեր

 

Մարման ժամկետ

 

Հետգնման իրավունք

Տարեկան եկամտաբերություն

 

6 ամիս

3 ամիս հետո

8.5%

12 ամիս

9 ամիս հետո

9.0%

24 ամիս

15, 18 և 21 ամիս հետո

9.2%

36 ամիս

27, 30 և 33 ամիս հետո

9.5%

ՀՀ ֆինանսների նախարարության Գանձապետական պահառուի միջոցով պետական պարտատոմսեր կարող եք ձեռք բերել առցանց եղանակով՝ gp.minfin.am կայքի միջոցով կամ այցելել սպասարկման կետեր, որոնք գտնվում են հետևյալ հասցեներում՝

Ամիրյան 23/1,                                                                 

Տիգրան Մեծի 24,

Կոմիտաս 49:

 Պետական պարտատոմսեր ձեռք բերելիս ֆիզիկական անձանց եկամուտը չի հարկվում:

Պետական պարտատոմսերի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ www.minfin.am  ինտերնետային կայքից:

ԽԱՊ.jpg (103 KB)

  • Կիսվել: