Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է. ՔԿ
Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է։ Այդ մասին հայտնում են Քննչական կոմիտեից:
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանի և նրա որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում իրականացված գործողությունները կատարվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։



