FlyOne Armenia-ն վերափոխում է հայկական ավիացիան
Հունիսի 18-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ներկայացվեցին ավիապարկը համալրած Airbus A320 և Airbus A321 օդանավերը։
Միջոցառման շրջանակում նշվեց նաև «Սիլ Տեխնիքս» ընկերության պաշտոնական բացումը՝ Հայաստանի ավիացիոն ոլորտի համար կարևոր տեխնիկական սպասարկման կենտրոն։
Միջոցառմանը ներկա էին պաշտոնական հյուրեր, պետական կառույցների, ավիացիոն ոլորտի և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Շուրջ 300 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագիրը միտված է ավիապարկի ընդլայնմանը, տեխնիկական կարողությունների զարգացմանը և Հայաստանի ավիացիոն անկախության ամրապնդմանը։


