ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Flyone Armenia-ն ճանաչվել է ամենաճշտապահ ավիափոխադրողներից մեկը

Flyone Armenia-ն ճանաչվել է ամենաճշտապահ ավիափոխադրողներից մեկը

Ազգային ավիափոխադրող FLYONE ARMENIA-ն Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանի կողմից ճանաչվել է 2024թ-ի երկրորդ և երրորդ եռամսյակի դեպի Դոմոդեդովո ուղղությամբ ԱՄԵՆԱՃՇՏԱՊԱՀ ավիափոխադրող՝ 350 թռիչք֊վայրէջքի քանակով։ Գնահատականը պարտավորեցնող է, հատկապես երբ այն տրվել է միջազգային գործընկերոջ կողմից:

Հիշեցնենք, որ դեպի Ռուսաստանի Դաշնություն չվերթերի մեծ պահանջարկով պայմանավորված FLYONE ARMENIA ավիաընկերությունը կատարում է չվերթեր դեպի Սանկտ Պետերբուրգ, Սոչի և Միներալնիե Վոդի քաղաքներ:

Ավիաընկերության թռիչքային ուղղություններից են նաև Փարիզը, Միլանը, Բարսելոնան, Դյուսելդորֆը, Քիշնևը, Թբիլիսին, Ստամբուլը, Լառնական, Թել Ավիվը և Շարմ էլ Շեյխը:

  • Կիսվել: