հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ֆինանսների նախարարությունը պետական կարճաժամկետ զեղչատոկոսային պարտատոմսեր է թողարկել. Մարումը՝ նոյեմբերին

Ֆինանսների նախարարությունը պետական կարճաժամկետ զեղչատոկոսային պարտատոմսեր է թողարկել. Մարումը՝ նոյեմբերին

Հունվարի 23-ին տեղաբաշխվել են 2023 թվականի նոյեմբերի 13-ին մարվող պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 5 միլիարդ դրամ ծավալով: Պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը կազմել է 18 միլիարդ 870 միլիոն  դրամ, միջին կշռված եկամտաբերությունը` 11.47 տոկոս: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարությունից:

ՀՀ ֆինանսների նախարարության Գանձապետական պահառուի միջոցով պետական պարտատոմսեր կարող եք ձեռք բերել առցանց եղանակով՝ gp.minfin.am  կայքի միջոցով կամ այցելել սպասարկման կետեր, որոնք գտնվում են հետևյալ հասցեներում՝

Ամիրյան 23/1

Տիգրան Մեծի 24

Կոմիտաս 49:

Պետական պարտատոմսեր ձեռք բերելիս ֆիզիկական անձանց եկամուտը չի հարկվում:

Պետական պարտատոմսերի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ www.minfin.am  ինտերնետային կայքից: Հեռախոսներ՝ 011 910 422 և 011 910 416:

  • Կիսվել: