երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ-ն ՀՀ կենտրոնական բանկի կողմից ստացել է բանկային գործունեության իրականացման լիցենզիա

«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ-ն ՀՀ կենտրոնական բանկի կողմից ստացել է բանկային գործունեության իրականացման լիցենզիա

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նոյեմբերի 9-ի որոշմամբ «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն ստացել է բանկային գործունեության լիցենզիա և այսուհետ ներկայանալու է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ անվանմամբ։

Ֆինանսական ոլորտում ունենալով ավելի քան 28 տարվա փորձ՝ բանկ դառնալու նպատակով, կազմակերպությունը վերջին տարիների ընթացքում ակտիվորեն իրականացրել է լայնածավալ տրանսֆորմացիոն միջոցառումներ` ֆինանսական, մարդկային ռեսուրսների ինտեգրման, ինչպես նաև ռիսկերի կառավարման ուղղությամբ։ Ներկայումս կազմակերպությունն ունի շուրջ 700 աշխատակից, 29 մասնաճյուղ ՀՀ ողջ տարածքում և ավելի քան 140 հազար հաճախորդների կայուն բազա։

«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ն շարունակելու է տրանսֆորմացիոն գործընթացը և առաջիկայում իր հաճախորդներին առաջարկելու է թվային բանկին բնորոշ լուծումներ։

Հաջորդ շաբաթ Բանկը հանդես կգա մամլո ասուլիսով։

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

  • Կիսվել: