շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Եվս մեկ համաձայնագիր՝ Գյումրու շրջանցիկ ճանապարհի կառուցման համար

Եվս մեկ համաձայնագիր՝ Գյումրու շրջանցիկ ճանապարհի կառուցման համար

Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց ՀՀ ՏԿԵՆ-ի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջև «Խորհրդատվական աջակցության և խորհրդատվական ծառայությունների մասին՝ Գյումրու շրջանցիկ ճանապարհի տեխնիկատնտեսական հիմնավորման և աշխատանքային նախագծի թարմացման համար» համագործակցության համաձայնագրին:

Նշվում է, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 5-ի Գյումրիի շրջանցիկ հատվածի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում ՏԿԵՆ-ի և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) միջև2024 թվականի հոկտեմբերի 28-ին Երևանում և 2024 թվականի նոյեմբերի 13-ին Լյուքսեմբուրգում ստորագրվել է «Խորհրդատվական աջակցության և խորհրդատվական ծառայությունների մասին՝ Գյումրու շրջանցիկ ճանապարհի տեխնիկատնտեսական հիմնավորման և աշխատանքային նախագծի թարմացման համար» համագործակցության համաձայնագիրը:

Համաձայնագրի նպատակը՝ ԵՆԲ-ի կողմից ՏԿԵՆ-ին աջակցություն տրամադրելն է:

Գյումրու շրջանցիկ ճանապարհահատվածը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 5-ի շրջանակներում վերականգնվող Գյումրի - Բավրա 60 կմ երկարությամբ ճանապարհի մի հատվածն է՝ շուրջ 23 կմ երկարությամբ: 

  • Կիսվել: