Եվս 2 մլրդ դրամ կհատկացվի ՏՏ ոլորտի կազմակերպություններին
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 12-ի նիստում որոշեց 2 մլրդ դրամ ուղղել ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի աջակցությանը:
2024-ին ըստ նախնական հաշվարկների՝ նախատեսվում է տրամադրել պետական աջակցություն թվով 40 կազմակերպությունների: Առաջին փուլով հատկացվել է 1,5 մլրդ դրամ, երկրորդ փուլով՝ 2 մլրդ դրամ:
Նշված 2 մլրդ դրամը նվազեցվել է «Ռազմական նշանակության հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ» միջոցառումից, ինչպես նաեւ 410 մլն դրամ նվազեցվել է «Փորձանմուշների արտադրություն» միջոցառումից:
Դրանից 32,2 մլն դրամ կուղղվի «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության բնագավառում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիտորինգ» ծրագրին, իսկ մնացած մասը՝ 677 մլն 796 հազարը կուղղված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ: