հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
Եթե պարզվի, որ դա մեր քաղաքացիների ազատությանը uպառնում է, չենք անի․ Փաշինյանը` IMEI կոդերի գրանցման մասին

Եթե պարզվի, որ դա մեր քաղաքացիների ազատությանը uպառնում է, չենք անի․ Փաշինյանը` IMEI կոդերի գրանցման մասին

Մարդկանց գրպանները հատ-հատ ստուգենք, կասեք` բռնապետական երկիր է, մարդկանց գրպաններն են մտնում, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ վստահեցնելով, որ IMEI կոդերի գրանցման միակ նպատակը ստվերային շրջանառության դեմ պայքարելն է։

«Եթե չլինեն երաշխիքներ, որ մենք մարդկանց անձնական տվյալները չենք հավաքելու և չենք օգտագործելու, մենք այդ համակարգը չենք ներդնի, սակայն մենք ակնկալում ենք, որ փորձագիտական հանրությունը մեզ ասի, թե ինչպես է հնարավոր ստվերային շուկայի դեմ պայքարել։

Հայաստանում կա բջջային հեռախոսների միլիարդների ստվերային շրջանառություն, և հիմա այդ միլիարդ ստացողները հարյուրավոր միլիոններ են ծախսելու լոբինգ անելու, որ վա՜յ, մարդկանց անձնական տվյալները հավաքելու են։ Այդ հարցում մենք լինելու ենք հրապարակային ու թափանցիկ։ Եթե պարզվի, որ դա մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, չենք անի»,– հայտարարեց Փաշինյանը։

  • Կիսվել: