երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Եթե պարգեւավճարները կտրենք, թոշակները կարող ենք ավելացնել 1000 դրամով. Բայց մենք 3000 դրամ հետվճար ենք տալիս. Փաշինյան

Եթե պարգեւավճարները կտրենք, թոշակները կարող ենք ավելացնել 1000 դրամով. Բայց մենք 3000 դրամ հետվճար ենք տալիս. Փաշինյան

ՀՀ-ում թոշակները կարող են բարձրանալ, եթե այսօր նրանցից գոնե կրկնակի չափով մարդ աշխատի: Այս մասին, այսօր ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի քննարկման շրջանակներում իր ամփոփիչ խոսքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երեկ շատ խոսվեց աշխատավարձերի ու պարգեւավճարների մասին: Ես լսում էի ու ասում էի՝ իսկականից, էս մարդիկ ճիշտ են ասում: Ֆինանսների նախարարին ասացի՝ տուր տվյալները, թե ինչքան աշխատավարձ է ստանում պետական մարմինը:

Մենք վերցրեցինք սոցիալ-տնտեսական բլոկը, ուժային կառույցները հանեցինք: Եթե հիմա կտրենք ամբողջ աշխատավարձը, պարգեւավճարները, ավտոները, դրանց սպասարկման վճարն էլ հետ՝ բենզինով, բանով, այդ ամբողջ գումարը դնենք թոշակի վրա, թոշակառուների թոշակը կարող ենք բարձրացնել 9 հազար դրամով: Բայց թոշկառուները դա չեն ստանա, որովհետեւ փողը հավաքելը ծախս ունի: Նախ պետական եկամուտներ չեն հավաքվի, որովհետեւ չկա ՊԵԿ-ը: Ինչքան էլ կրճատենք, այնքան ավելի վատ կհավաքվի: Այո, այսօր ՊԵԿ-ում կամ աշխատողներ, որ ստանումե ն ընդհուպ 1 մլն դրամ աշխատավարձ եւ մենք իրեն ծնկաչոք խնդրում ենք, ասում ենք՝ հանկարծ գործց դուրս չգաս:

Բյուջե ընդհանրապես չի լինի, բոլոր դպրոցները կփակվեն, ճանապարհ չի կառուցվի: Եթե միայն պարգեւավճարները կտրենք, թոշակները կարող ենք ավելացնել 1000 դրամով: Բայց մենք ուրիշ բան ենք արել, հետվճարի համակարգ ենք ստեղծել, թոշակառուն միջինը 3 հազար դրամ հետ է ստացել գումարը:Այսինքն էդ 1000 դրամը չենք տվել, ծախսել ենք, որի արդյունքում 3000 դրամ վերադարձրել ենք թոշակառուներին: Սխա՞լ ենք արել»,- հայտարարեց է Նիկոլ Փաշինյանը:

Նա նկատեց, որ ատաջին անգամ կարողացել են հասնել նրան, որ նվազագույն թոշակը ավելի մեծ է եղել, քան պարենային նվազագույն զամբյուղը:

  • Կիսվել: