երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Երկու ապրանք կա, բանակցում ենք Ադրբեջանի հետ, որպեսզի դրանց ներմուծման հնարավորությունն էլ բացվի. Պապոյան

Երկու ապրանք կա, բանակցում ենք Ադրբեջանի հետ, որպեսզի դրանց ներմուծման հնարավորությունն էլ բացվի. Պապոյան

Հիմա երկու ապրանք կա, քննարկում ենք, բանակցում ենք Ադրբեջանի հետ, որպեսզի դրանց ներմուծման հնարավորությունն էլ բացվի: Կլինի, կասենք՝ որ ապրանքների մասին է խոսքը: Այդ մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Բիզնեսմենը մեզ ասում է, ենթադրենք, ուզում ենք այս ապրանքը բերել: Մենք սկսում ենք խոսել գործընկերների հետ, ստանում ենք համաձայնություն, հաստատում ենք, ասում ենք՝ այս ապրանքն էլ կարող ենք բերել»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, որ երբ վերջնական հաստատում լինի, նոր կասեն, թե ինչ ապրանքների մասին է խոսքը, որպեսզի լրացուցիչ սպասում և բանակցություններում ճնշում չգործադրվի կողմերի վրա:

  • Կիսվել: