կիրակի, փետրվար 9
9 / 2 / 2025
Երեւանում ընթանում է «Ռոսատոմի» առաջարկը Հայաստանում ԱԷԿ-ի կառուցման վերաբերյալ» թեմայով սեմինար

Երեւանում ընթանում է «Ռոսատոմի» առաջարկը Հայաստանում ԱԷԿ-ի կառուցման վերաբերյալ» թեմայով սեմինար

Հոկտեմբերի 17-ին Երեւանում աշխատանքն է սկսել «Ռոսատոմի» առաջարկը Հայաստանում ԱԷԿ-ի կառուցման եւ նախագծին տեղի արդյունաբերության ներգրավման վերաբերյալ» թեմայով սեմինարը։

Սեմինարի ընթացքում կդիտարկվեն այնպիսի թեմաներ, ինչպիսին են «Ռոսատոմ» սերվիսի» աշխատանքի փորձը Հայաստանում եւ աշխարհում, ԱԷԿ ներկառուցումը Հայաստանի էներգահամակարգում, ատոմակայանների մեծ հզորությամբ եւ փոքր մոդուլային ռեակտորների ռուսական տեխնոլոգիաները։

Սեմինարի շրջանակում «Ռոսատոմի» ներկայացուցիչները կպատմեն տեղի արդյունաբերության ներգրավման հնարավորությունների եւ «Ռոսատոմի» նախագծով ատոմակայանի կառուցման սոցիալ-տնտեսական էֆեկտների մասին։

Ինչպես հայտնի է դարձել սեպտեմբերի կեսին, «Ռոսատոմը» սկսել է հետազոտել Հայկական ԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնների պահեստարանը։ Տեղեկացվել է, որ աշխատանքները կատարվում են կայանի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման շրջանակում։

Հետազոտությունը կատարում են «Ռոսատոմ» սերվիս» ԲԸ եւ «Շահագործումից ուրան-գրաֆիտային միջուկային ռեակտորների հանման փորձնադեմոնստրացիոն կենտրոն» ԲԸ մասնագետները։ Այն կատարվում է Հայկական ԱԷԿ հարթակում այդ նյութերի անվտանգ ու հուսալի պահման, մինչեւ 2036թ. շահագործումը երկարացնելու շրջանակում։

«Ռոսատոմ» սերվիս» ԲԸ-ն Հայկական ԱԷԿ-ի հետազոտությունն սկսել է։ Առաջին օբյեկտը ծրագրի շրջանակում դարձել է պինդ թույլ ակտիվ թափոնների պահեստարանը, որը գտնվում է կայանի հարթակում։ Պահեստարանում պահվում են պինդ ռադիոակտիվ թափոններ, որոնք գոյացել են ատոմակայանի շահագործման պահից 1980թ.։

Անհրաժեշտ հետազոտությունների կատարման արդյունքում տրվել են համապատասխան եզրակացություններ ռադիոակտիվ թափոնների պահեստարանի հետագա շահագործման հնարավորության եւ ժամկետների մասին։

Հայկական կողմից համեմատվում են տարբերակները, եւ ուսումնասիրվում է ԱՄՆ, Հարավային Կորեայի, Ռուսաստանի գործընկերների փորձը։

Հայկական կողմի քննարկմանն է ներկայացվել «Ռոսատոմ» պետական կորպորացիայի մշակած նոր բլոկի (1 200 ՄՎտ հզորությամբ) նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը։ Մինչ այդ «Ռոսատոմը» հայտնել էր, որ կարող է Հայաստանին առաջարկել 50-1 000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ։

Հայկական ԱԷԿ-ը ապահովում է Հայաստանում էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության 40 տոկոսը։

  • Կիսվել: