ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երևանում ՎԶԵԲ տարեկան ժողովը կկայանա 2024-ին. Ավինյան

Երևանում ՎԶԵԲ տարեկան ժողովը կկայանա 2024-ին. Ավինյան

Երևանում ՎԶԵԲ տարեկան ժողովը կկայանա 2024 թ.: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

՛՛2024թ. Հայաստանը հյուրընկալելու է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովը:

 Տարեկան ժողովի շրջանակներում ավանդաբար կայանում են հատուկ ներդրումային նիստեր (investment outlook session), որտեղ երկրները ներկայացնում են իրենց ներդրումային հնարավորությունները։

 Միջոցառումը գործարար համայնքի համար լավ հնարավորություն է ֆինանսական ու կորպորատիվ ընկերությունների գործադիր ղեկավարների, բարձրաստիճան պետական պաշտոնյաների և այլ ոլորտների՝ ավելի քան 2000 ներկայացուցիչների հետ նոր կապեր հաստատելու տեսանկյունից:

 Միջոցառման ընթացքում ակտուալ թեմաների շուրջ բարձր մակարդակի երկխոսություն է ծավալվում և որոշումներ են կայացվում Բանկի զարգացման ռազմավարության շուրջ:

Ըստ պայմանավորվածության՝ Հայաստանը պետք է հյուրընկալեր ժողովը 2021թ., սակայն, հաշվի առնելով, որ այս տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով ՎԶԵԲ կառավարիչների խորհուրդը որոշում է կայացրել այն անցկացնել առցանց, արդյունքում՝ Երևանում տարեկան ժողովը կկայանա 2024թ.՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: