երեքշաբթի, հոկտեմբեր 13
13 / 10 / 2026
Երևանում կստեղծվի հատուկ պահպանվող բնական տարածք

Երևանում կստեղծվի հատուկ պահպանվող բնական տարածք

Երևանում կստեղծվի «Հրազդանի կիրճ» հատուկ պահպանվող բնական տարածքը։ Համապատասխան որոշումն ընդունվել է հոկտեմբերի 13-ին՝ Երևանի ավագանու նիստում։

Հրազդանի կիրճին հատուկ բնապահպանական կարգավիճակ շնորհելու աշխատանքները մեկնարկել էին 2022 թվականին։ Հայաստանի բույսերի Կարմիր գրքում գրանցված և Երևանի տարածքում հայտնաբերված 33 տեսակներից մոտ մեկ քառորդն աճում է Հրազդանի կիրճում։ Բացի այդ, այստեղ պարբերաբար հայտնաբերվում են անհետացման սպառնալիքի տակ գտնվող նոր տեսակներ, ինչն էլ ավելի է ընդգծում այս շրջանի կենսաբազմազանության կարևորությունն ու դրա պահպանման հրատապությունը։ Նշվել է, որ հյուրանոցներ և շենքեր, այդ թվում՝ բազմաբնակարան, չեն կառուցվելու։

Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը հայտնել է, որ կիրճում կառուցված ռեստորանների և սրճարանների ճակատագիրը կորոշվի ավելի ուշ՝ քննարկումներից հետո։

  • Կիսվել: