ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Նոյեմբերի 1-3-ի վճարումների արդյունքներով «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հավաքագրել է 72.5 մլն ՀՀ դրամ. Կոստանյան

Նոյեմբերի 1-3-ի վճարումների արդյունքներով «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հավաքագրել է 72.5 մլն ՀՀ դրամ. Կոստանյան

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտնում է, որ նոյեմբերի 1-ից մայրաքաղաքում տրանսպորտի վճարումների նոր կարգ մտցնելու արդյունքում հավաքագրվել է 72,528,400 ՀՀ դրամ։

«Տեղեկացնում եմ, որ նոյեմբերի 1-ի, 2-ի և 3-ի  վճարումների արդյունքներով «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից  հավաքագրվել է 72,528,400 ՀՀ դրամ։

Հավելեմ, որ  մինչև նոր վճարային պայմաններին անցնելը հոկտեմբեր ամսվա վերջին ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին հավաքագրումը կազմել է 64,944,000 ՀՀ դրամ»,- ասվում է Կոստանյանի ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ։

  • Կիսվել: