չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Երևանի քաղաքապետարանը Տաշքենդի հետ համագործակցության հուշագիր է ստորագրել

Երևանի քաղաքապետարանը Տաշքենդի հետ համագործակցության հուշագիր է ստորագրել

Երևանի քաղաքապետարանը և Տաշքենդը կհամագործակցեն. ստորագրվել է հուշագիր
Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը Տաշքենդի AVTOMATLASHTIRILGAN TRANSPORT TO'LOV TIZIMI OPERATORI ընկերության գործադիր տնօրեն Շոյոկուբով Դավրոն Ռուստամ Ուգլիի հետ ստորագրել է հուշագիր, հայտնել են քաղաքապետարանից:

Հուշագրով կողմերը համաձայնել են փոխգործակցել հասարակական տրանսպորտում ուղեվարձի վճարման ավտոմատացման ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ու ներդրման, ինչպես նաև էլեկտրոնային վճարումների մշակման`մատուցվող ծառայությունների որակը բարելավելու ոլորտում:

Կողմերը կարևորել են հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգին անցնելուն առնչվող փուլերը, խնդիրների լուծումները:

  • Կիսվել: