Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու փոխարեն կարելի էր տրանսպորտը անվճար դարձնել թոշակառուների համար. Արշակ Սարգսյան
Այն միջոցներով, որոնք այսօր հատկացվեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը, կարելի էր տրանսպորտն անվճար դարձնել թոշակառուների համար։ Երևանի ավագանու նիստում այս մասին հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը։
«Իմ նախաձեռնած նախագիծն իշխանություններն անվանեցին պոպուլիստական։ Ըստ դրա՝ Երևանի բյուջեի ծախսերը կավելանային 2,5 միլիարդ դրամով․ ճիշտ այնքան, որքան հատկացվելու է պաշտոնյաների աշխատավարձերին։
Այսինքն՝ Երևանի քաղաքապետի աշխատավարձը բարձրացնել կարող ենք, իսկ թոշակառուների համար տրանսպորտն անվճար դարձնել՝ ո՞չ»,— նշեց Սարգսյանը։
Միևնույն ժամանակ նա պարզաբանեց, որ դեմ չէ քաղաքապետարանի ապարատի ցածր օղակների աշխատավարձերի բարձրացմանը։



