երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
ԵՄ-ի կողմից Հայաստանին 270 մլն եվրոյի աջակցության տրամադրման նախագիծը վերջնականացման փուլում է

ԵՄ-ի կողմից Հայաստանին 270 մլն եվրոյի աջակցության տրամադրման նախագիծը վերջնականացման փուլում է

«Դիմակայունություն և աճ» ծրագրի ներքո Եվրամիությունը նախատեսում է Հայաստանին 270 մլն եվրոյի չափով աջակցություն տրամադրել: 

Այս մասին ասաց Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում: 

««Դիմակայունություն և աճ» ծրագրի ներքո նախատեսվում է Հայաստանին 270 մլն եվրոյի չափով աջակցություն տրամադրել: Ծրագիրը 4 տարվա համար է: Նախագիծը վերջնականացման փուլում է»,-ասաց Հովհաննիսյանը: 

 

  • Կիսվել: