ԵՄ ֆինանսավորմամբ իրակացված հետազոտությունը բացահայտել է կանաչապատման ոլորտում տեղ գտած չարաշահումները
ՀՀ բուհերի մի խումբ ուսանողներ ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացրել են Հայաստանում կանաչապատման գործընթացներին վերաբերվող հետազոտություն, որում փաստական տվյալներով մատնանշել են ոլորտում առկա չարաշահումները։ Ինֆոգրաֆիկաների միջոցով կարելի է տեսնել, թե ինչպիսի վիճակում են Երևանի կանաչ տարածքները և թե ի՞նչ ֆինանսական միջոցներ են տրամադրվում դրանք պահպանելու կամ ընդլայնելու համար։
Հետազոտության նպատակը կոռուպցիոն մեխանիզմների բացահայտումը չի եղել, սակայն վերջին տարիներին Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ին տրամադրվող ՀԱՆՐԱՅԻՆ միջոցներն ու դրանց օգտագործման արդյունավետությունը որոշակի հարցեր է առաջացնում։ Համեմատության համար հպանցիկ անդադարձ է եղել նաև Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքին՝ Գյումրիին, որտեղ նույնպես բնապահպանական վիճակը բարվոք համարել ոչ մի կերպ հնարավոր չէ։
Հետազոտությունն իրականացվել է միայն բաց և հրապարակային պաշտոնական տվյալների հիման վրա, ինֆոգրաֆիկաներում տեղ գտած թվերը մանիպուլյատիվ չեն և, հետևաբար, ստուգելի են։