շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Էլեկտրոնային համակարգի ծանրաբեռնվածության պատճառով առաջացել են հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման խնդիրներ. ՊԵԿ

Էլեկտրոնային համակարգի ծանրաբեռնվածության պատճառով առաջացել են հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման խնդիրներ. ՊԵԿ

Հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման էլեկտրոնային համակարգի գերծանրաբեռնվածության հետևանքով համակարգում առաջացել են հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման խնդիրներ: Այս մասին տեղեկանում է ՊԵԿ-ից:

Մասնավորապես՝ 2022թ. ապրիլի 12-ին համակարգն աշխատել է գերծանրաբեռնված և որոշակի խափանումներով:

ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառած անհանգստության համար, և միաժամանակ հայտնում, որ տարվում են համապատասխան աշխատանքներ՝ խնդրի շտապ կարգավորման ուղղությամբ։

  • Կիսվել: