կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Էկոնոմիկայի նախարարությունը փոշմանել է. ոչ թե իր մասնաշենքերը կվերակառուցի, այլ մասնակի վերանորոգում կանի

Էկոնոմիկայի նախարարությունը փոշմանել է. ոչ թե իր մասնաշենքերը կվերակառուցի, այլ մասնակի վերանորոգում կանի

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 10-ի նիստում որոշեց Էկոնոմիկայի նախարարության մասնաշենքերի վերակառուցման փոխարեն մասնակի վերանորոգել այդ մասնաշենքերը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ 2024թ. պետական բյուջեով նախատեսված էր վերակառուցել Մհեր Մկրտչյան 5 հասցեում գտնվող Էկոնոմիկայի նախարարության Ա և Բ մասնաշենքերը։ Ներկայումս՝ նախարարությունը, գնահատելով նախատեսված աշխատանքների ծավալների մեծությունը և կատարման ժամկետների սղությունը,կարևորելով աշխատակիցների աշխատանքային պայմանների բարելավման անհրաժեշտությունը, ինչպես նաև,հաշվի առնելով այն հանգամանքը, որ մասնաշենքերի աշխատասենյակները և միջանցքները վերջին անգամ վերանորոգվել են տասնյակ տարիներ առաջ և մեծ մասը գտնվում են անբարեկարգ և անմխիթար վիճակում, նպատակահարմար է գտնում նախատեսված գումարից 91 մլն 351 հազար դրամը վերաբաշխման միջոցով օգտագործել վերոհիշյալ մասնաշենքերի մասնակի վերանորոգման համար: Արդեն իսկ հայտարարվել է մրցույթ:

Իսկ բյուջեով նախատեսված մնացած 66 մլն 342 հազար դրամը որոշվել է ուղղել պահուստային ֆոնդ:

  • Կիսվել: