հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնել ցանկացող իտալական ընկերությունների ներկայացուցիչների

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնել ցանկացող իտալական ընկերությունների ներկայացուցիչների

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է իտալական մի քանի ընկերությունների ներկայացուցիչների, որոնք ցանկանում են ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում։

 

Ողջունելով հյուրերին՝ Վահան Քերոբյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, զարգացման միտումները՝ միաժամանակ ընդգծելով արտասահմանյան գործընկերների հետ համագործակցության ընդլայնման, նոր ներդրումների ներգրավման կարևորությունը։

 

Այնուհետև հյուրերի հետ քննարկվել են ներդրումային ծրագրերի նախագծերը, որոնք վերաբերում են ջերմատնային տնտեսությունների և խոզաբուծության ոլորտներին։
Հայաստանում նախատեսվում է կազմակերպել հազարի ջերմոցային արտադրություն։

Նախարարը ներկայացրել է նաև գյուղատնտեսական նշանակության հողերի կոնսոլիդացիայի փորձնական ծրագիրը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել ներկաների մոտ։

Возможно, это изображение 1 человек, сидит и в помещении

Возможно, это изображение 5 человек, люди сидят и в помещении

  • Կիսվել: