կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Եղե՞լ է մի գործարար, որ եկել, ձեզ մոտ նեղսրտել է, որ Սաշիկ Սարգսյանն իր բիզնեսում փայ է մտել. Հարց՝ ՊԵԿ նախագահին

Եղե՞լ է մի գործարար, որ եկել, ձեզ մոտ նեղսրտել է, որ Սաշիկ Սարգսյանն իր բիզնեսում փայ է մտել. Հարց՝ ՊԵԿ նախագահին

Եղե՞լ է մի գործարար, որ եկել, ձեզ մոտ նեղսրտել է, որ Սաշիկ Սարգսյանն իր բիզնեսում փայ է մտել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողները հարցերցին ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին:

Վերջինս հստակ պատասխան չտվեց, միայն ասաց. «Եթե դա է հարցը, եղել է արձանագրում եւ հիմա քրեական վարույթների շրջանակներում քննվում է։ Ես չէ, որ պետք է դրանց մասին պարզաբանումներ ներկայացնեմ»:

Նա բացառեց, որ հարկային տեսուչները գործարարներին թիվ են ասում եւ պահանջում, որ այդ թիվը վճարեն որպես հարկ: Բադասյանը տեղեկացրեց, որ գործարարները բարձրացրել են իրենց նախնական հաշվարկների որակի հարցը եւ ինքը առաջարկել է ապանձնավորված նախնական հաշվարկները իրենց առջեւ բացեն,  աշխատանքային խումբ ձեւավորվի, որը կստուգի, թե դրանք որքանով են թերի: Հիմա այդ աշխատանքն իրականացվում է»:

«Ամեն գնով ինչ-որ ցուցանիշ ապահովելու հարց չի կարող դրվել ՊԵԿ-ի կողմից»,- հայտարարեց ՊԵԿ նախագահը:

  • Կիսվել: