երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ԵԱՏՄ ընդհանուր կաթսայից ստացվող մուտքերի մասով 2023 թվականին 32 տոկոսով գերազանցել է 2022-ի ցուցանիշը․ ՊԵԿ փոխնախագահ

ԵԱՏՄ ընդհանուր կաթսայից ստացվող մուտքերի մասով 2023 թվականին 32 տոկոսով գերազանցել է 2022-ի ցուցանիշը․ ՊԵԿ փոխնախագահ

ԵԱՏՄ ընդհանուր կաթսայից ստացվող մուտքերի մասով 2023 թվականին 32 տոկոսով գերազանցել է 2022-ի ցուցանիշը: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՊԵԿ փոխնախագահ Կարեն Թամազյանը:

«Ինչպես գիտեք, Հայաստանից գանձվող մաքսատուրքերը փոխանցվում են ԵԱՏՄ ընդհանուր կաթսա, եւ այնտեղից Հայաստանի համամասնությանը համապատասխան, որը 1,22 տոկոս է, փոխանցվում է պետական բյուջե: Այս առումով ցուցնաիշները հետեւյալն են. 2023-ի ընթացքում ՀՀ կողմից գանձվել եւ ԵԱՏՄ ընդհանուր բյուջե փոխանցվել է շուրջ 187,5 մլրդ դրամ, իսկ Հայաստանը ԵԱՏՄ-ից ստացել է շուրջ 73 մլրդ դրամ, այսինքն 114 մլրդ դրամով (շուրջ 61 տոկոսով-խմբ) պակաս»,-ասաց նա:

Թամազյանի խոսքով, այս ոլորտում աճը գրանցվել է տրանսպորտային միջոցների, կենցաղային եւ համակարգչային տեխնիկայի, ծխախոտային արտադրատեսակների, ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքների, ինչպես նաեւ վառելիքաքսուքային նյութերի՝ բենզինի, վառելիքի  ներմուծման գծով:

  • Կիսվել: