շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
ԵԱՏՄ-ի հետ ՀՀ առևտրաշրջանառությունը 10 ամսում հատել է 11 մլրդ դոլարի շեմը. փոխնախարար

ԵԱՏՄ-ի հետ ՀՀ առևտրաշրջանառությունը 10 ամսում հատել է 11 մլրդ դոլարի շեմը. փոխնախարար

ԵԱՏՄ–ի հետ Հայաստանի Հանրապտության առևտրաշրջանառությունը 2024 թ.–ի 10 ամսում հատել է 11 մլրդ դոլարի շեմը։ ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանը։
Նրա խոսքով` 2015 թվականին` միությանն անդամակցելու սկզբնական շրջանում, ՀՀ արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ կազմել է ընդամենը 300 մլն դոլար։
 
«Մեր երկրից դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ հիմնականում արտահանվում են գինիներ, կոնյակ, գյուղատնտեսական ապրանքներ, արդյունաբերական ու տեխնոլոգիական արտադրանք։ Միությանն անդամակցության շնորհիվ մենք կարողացել ենք զարգացրել տեքստիլ արտադրանքը, որը մեծ պահանջարկ ունի հատկապես ՌԴ–ում»,– նշեց փոխնախարարը։
Հովակիմյանի խոսքով` ԵԱՏՄ–ն կայացել է որպես հաջողված ինտեգրացիոն միություն. ԵԱՏՄ անդամակցությամբ ՀՀ–ն մուտք է գործել ավելի քան 185 մլն սպառող ունեցող շուկա, ինչը նշանակում է ավելի շատ հնարավորություններ մեր արտադողների, արտահանողների ու տնտեսության տարբեր ոլորտների զարգացման համար։

  • Կիսվել: