ԵԱՏՄ երկրների արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է, Հայաստանում՝ 0,5%-ով
2025 թվականին ԵԱՏՄ երկրների արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 1,6%-ով՝ 2024 թվականի մակարդակի համեմատ։ Աճ է նկատվել Միության գրեթե բոլոր երկրներում՝ Ղրղզստանում՝ 10,6%–ով, Ղազախստանում՝ 7,5% – ով, Հայաստանում՝ 0,5%-ով և Ռուսաստանում՝ 1,3%-ով։
Ընդ որում, մշակող արդյունաբերության արտադրանքի ծավալն աճել է 3,4% – ով։ Հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից։


