ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Ձերբակալվել է Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը․ կան այլ մեղադրյալներ ևս

Ձերբակալվել է Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը․ կան այլ մեղադրյալներ ևս

Ձերբակալվել է Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը։ Այս մասին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Նա ունի մեղադրյալի կարգավիճակ, և, որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանք։ Գևորգյանից բացի գործով կան նաև այլ մեղադրյալներ։

Հակակոռուպցիոն կոմիտեից այլ մանրամասներ չհայտնեցին։

Հիշեցնենք, Վահագն Գևորգյանը օրերս էր ազատվել պաշտոնից։ Ավելի վաղ նա Աբովյանի քաղաքապետն էր, իսկ դրանից առաջ Ազգային ժողովում աշխատում էր որպես փորձագետ։

  • Կիսվել: