երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Դսեղ տանող հանրապետական նշանակության ճանապարհի 7.5 կիլոմետրի նորոգման աշխատանքներն ավարտական փուլում են

Դսեղ տանող հանրապետական նշանակության ճանապարհի 7.5 կիլոմետրի նորոգման աշխատանքներն ավարտական փուլում են

Միջին նորոգման աշխատանքներ են կատարվում Հ-22, /Մ-6/-Դսեղ-/Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 0+000-կմ 7+540 հատվածում։ Մոտ 7.5 կմ ճանապարհի միջին նորոգումն ավարտական փուլում է։
 
Շինաշխատանքների շրջանակում իրականացվել է գոյություն ունեցող ասֆալտբետոնե ծածկի ֆրեզում, փոսային նորոգում, տեղադրվել է հարթեցնող շերտ, այնուհետև՝ ասֆալտբետոնե ծածկ։ Կատարվում է առուների մաքրում, կողնակների լրացում, խտացում։ Ճանապարհը կգծանշվի, կտեղադրվեն ազդանշանային սյուներ։
 
Միջին նորոգումը կատարվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

  • Կիսվել: