Դրախտի ճամփեն է բռնել այն կառավարությունը, որն իր ծրագրի 50+ %-ն իրականացնում է. Փաշինյան
Եթե որևէ կառավարություն իր միջոցառումների, իր ծրագրի 50 պլյուս տոկոսը իրականացնում է, դա նշանակում է ինքը արդեն հավերժի ճամփան, դրախտի ճամփեն բռնել է: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա օբյեկտիվ իրականություն է, չի կարող ուղղակի այլ կերպ լինել։ Մենք հիմա որ ասում ենք՝ կառավարության ծրագրի այս կետը իրականացրել ենք, այն կետը իրականացրել ենք, այո, մենք էլ գիտենք, որ կետեր կան, որ չենք իրականացրել, ընդ որում պետք է ասել կետեր կան, որ չենք էլ իրականացնելու։ Բայց այդ կետերի հետևից գնում, գնում ես, մեկ էլ տեսնում ես, որ այդ կետի իրականացման ճանապարհին առաջացել է անհաղթահարելի խոչընդոտ, որը չէր կարող կանխատեսվել։
Բայց այդ աշխատանքը մեր իրականության մասին մեզ ինֆորմացիա է տալիս։ Մենք այդ ծրագրային կետերը իրականացնելու հետևից գնալիս մեր երկրի, ինքներս մեր մասին բաներ ենք իմանում, որ ուրիշ պարագայում երբեք չէինք էլ իմանա, որովհետև մենք այդ թեմաների հետ չենք առնչվում»,-ասաց նա: