երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են

Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 22-ին, կազմել է 368.07 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.08 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

 

Եվրոյի փոխարժեքը կազմել է 421.59 դրամ (նվազել  է 0.38 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.98 դրամ (նվազել է 0.03 դրամ):

 

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 366–366.5 դրամով, վաճառվում է 369-371 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 415-418 դրամով, վաճառվում է 425–428 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.65–4.73 դրամով, վաճառվում է 4.97–5.22 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 366 դրամով, վաճառվում՝ 369 դրամով:

Եվրոն գնվում է 420 դրամով, վաճառվում է 425.5 դրամով:

Ռուբլին գնվում է 4.70 դրամով, վաճառվում է 4.85 դրամով:

  • Կիսվել: