Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է, իսկ ռուբլին զգալի էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 26-ին, կազմել է 368.12 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.14 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 419.84 դրամ (աճել է 2.09 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.73 դրամ (նվազել է 0.13 դրամ):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 365.5–366.5 դրամով, վաճառվում է 369.5-371 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 412-416 դրամով, վաճառվում է 423–427 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.00–4.00 դրամով, վաճառվում է 4.73–4.90 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 366 դրամով, վաճառվում՝ 369.5 դրամով:
Եվրոն գնվում է 418 դրամով, վաճառվում է 422–423 դրամով:
Ռուբլին գնվում է 4.20 դրամով, վաճառվում է 4.60 դրամով:


