Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն մի փոքր թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 19-ին, կազմել է 364.96 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.29 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 423.65 դրամ (աճել է 0.84 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.28 դրամ (նվազել է 0.02 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 360–363.5 դրամով, վաճառվում է 365-367.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 414-419 դրամով, վաճառվում է 424–431 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.00–4.09 դրամով, վաճառվում է 4.30–4.46 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 362 դրամով, վաճառվում՝ 365 դրամով:
Եվրոն գնվում է 418–419 դրամով, վաճառվում է 422 դրամով:
Ռուբլին գնվում է 4.03 դրամով, վաճառվում է 4.13 դրամով:



