կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Դիտարկվում է Ուլնեցի-Ռուբինյանց-Աճառյան նոր ճանապարհի կառուցումը. Այն այլընտրանք կլինի Աճառյան-Մյասնիկյան ճանապարհին

Դիտարկվում է Ուլնեցի-Ռուբինյանց-Աճառյան նոր ճանապարհի կառուցումը. Այն այլընտրանք կլինի Աճառյան-Մյասնիկյան ճանապարհին

Երևանում դիտարկվում է Ուլնեցի-Ռուբինյանց-Աճառյան երկաթգծի ծրագրով նոր ճանապարհի կառուցման հնարավորությունը: Այն այլընտրանք կլինի Աճառյան-Մյասնիկյան ճանապարհահատվածների համար՝ բեռնաթափելով երթևեկությունը: Այս մասին նշվել է այսօր՝ մարտի 2–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգվարական խորհրդակցության ժամանակ։

Տեխնիկատնտեսական ուսումնասիրությունն ավարտված է, և դրա արդյունքներով որոշումներ կկայացվեն ներդրումային ծրագրի վերաբերյալ։

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարությանը նախապատրաստվելուն  զուգահեռ՝ քննարկվում է նաև 48 նոր վագոն ձեռք բերելու, դեպոն ու մի շարք այլ ենթակառուցվածքներ արդիականացնելու ծրագիրը:

  • Կիսվել: