երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Չինաստանից Հայաստան որոշ ապրանքների ներմուծման համար հնգամյա արտոնություններ կգործեն

Չինաստանից Հայաստան որոշ ապրանքների ներմուծման համար հնգամյա արտոնություններ կգործեն

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 18–ի նիստում որոշում կայացրեց, որով 2025 թ. նոյեմբերի 17-ից մինչև 2030 թ. նոյեմբերի 17-ը Չինաստանից Հայաստան ներմուծվող որոշ ապրանքների նկատմամբ մաքսատուրքի վճարման արտոնություններ կգործեն։

ԵԱՏՄ կանոնակարգերով Հայաստանի Հանրապետության համար սահմանվել է տարեկան 250 տոննա ծավալով հակագնագցման տուրքի (դեմպինգ) վճարումից ազատում ՀՀ տարածք ներմուծվող Չինաստանի ծագում ունեցող չոր նյութի վերահաշվարկով 80 % կամ ավելի զանգված ունեցող տիտանի երկօքսիդ պարունակող գունանյութերի և պատրաստուկների համար։

Կառավարությունից նշում են, որ այս որոշմամբ կապահովվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2025 թվականի հոկտեմբերի 14-ի որոշման կատարումը։

  • Կիսվել: