Չի եղել Կառավարության ծրագրի մի դրույթ, որի հետևից իշխանությունը մինչև վերջ չի գնացել. ՔՊ-ական պատգամավոր
Չկա այդպիսի բան, բայց ես նաև հիշում եմ, որ երևի 90-ականների վերջերից այդ հարցը հնչում է. իշխանության ներսում խմորում կա՞, թե՞ չէ: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալ;ով պնդումներին, որ ՔՊ-ի ներսում լուրջ խմքորումներ կան եւ ներսում «իրար են ուտում»:
Արձագանքելով այն հարցին, թե արդյոք իշխանության ներսում կա՞ն տարբեր թևեր՝ Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց. «Ինձ թվում է՝ կա մի թև. դա մեր ծրագիրն է, որով առաջ ենք շարժվում: Իսկ մնացածն ինձ թվում է՝ ինչ-որ բնական երևույթներ են, որոնց մասին, ենթադրաբար, Ֆրանսիայում լրագրողները հարց են տալիս իրենց կառավարող ուժին, Միացյալ Նահանգներում և այլն»:
Դիտարկմանը, որ 2021-ի ընտրություններում ՔՊ-ի նախընտրական խոստումների մեծ մասը մնացել է թղթի վրա, խոստանում էին Արցախի ինքնորոշման հարցը բարձրացնել, գերիներին վերադարձնել, անվտանգ ապագա կերտել, Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիային ուղղված քայլեր անել, ՔՊ-ական պատգամավորն ասաց, որ չի եղել Կառավարության ծրագրի մի դրույթ, որի հետևից իշխանությունը մինչև վերջ չի գնացել. «Դուք կառավարության ծրագիրը չեք կարդացել, կառավարության ծրագրում ուրիշ բան է գրված: Կառավարության ծրագրում ինչ գրված է, ՔՊ-ն եւ կառավարությունը մինչեւ վերջ գնացել է այդ խոստումների հետեւից մինչեւ վերջ»: