երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Ցեմենտի արտադրություն, պանրի արտադրություն, ջերմոցների կառուցում. 4 ընկերություններ ազատվեցին մաքսատուրքից

Ցեմենտի արտադրություն, պանրի արտադրություն, ջերմոցների կառուցում. 4 ընկերություններ ազատվեցին մաքսատուրքից

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 14–ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԴՌԱԳՍՄԱՆ ՑԵՄԵՆՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։

Այս ընկերության կողմից ներմուծվող սարքավորումը նախատեսվում է օգտագործել ցեմենտի արտադրության նպատակով կայանի կառուցման համար։

Գործունեությունն իրականացվելու է Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2024 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․4 մլրդ դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման (ներառում է նաև ներմուծվող ապրանքների արժեքը), 250 մլն դրամի ներդրում ապամոնտաժման և մոնտաժման աշխատանքների իրականացման, 50 մլն դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման և 200 մլն դրամի ներդրում հատուկ տեխնիկայի ձեքբերման համար։

Ներկայումս առկա է 10 աշխատատեղ 350 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է աշխատատեղերի թվաքանակը հասցնել մինչև 50-ի՝ 400 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 818 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 40․9 մլն դրամ։

Մեկ այլ որոշմամբ մաքսատուրքից ազատվեց նաև «ՉԱՆԱԽ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որի  կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել կաթնամթերքի արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 1994 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 120 մլն դրամի կապիտալ ներդրում և 470 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2028 թվականը նախատեսվում է ստեղծել 10 նոր աշխատատեղեր 142 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 470 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 70․5 մլն դրամ։

Մեկ այլ որոշմամբ մաքսատուրքից ազատվեց «ԱՎՈՅԱՆ ԷՅՍԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որի կողմից ներմուծվող հումքը և սարքավորումները նախատեսվում է օգտագործել օդատար համակարգերի արտադրության և տեղադրման համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2025 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 157․6 մլն դրամի ներդրում հումքի և սարքավորումների ձեռքբերման համար (ներառում է նաև ներմուծվող ապրանքների արժեքը)։

Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2026 թվականը նախատեսվում է ստեղծել 6 նոր աշխատատեղեր 312 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 121 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 7․7 մլն դրամ։

Մեկ այլ որոշմամբ մաքսատուրքից ազատվեց «ԴՆԿ-ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որի կողմից ներմուծվող սարքավորումները նախատեսվում է օգտագործել ջերմոցների կառուցման համար։ Կառուցվելիք ջերմոցային տնտեսությունը շահագործվելու է ելակ աճեցնելու համար:

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2023 թվականին։

Ծրագրի շրջանակներում փաստացի արդեն իսկ իրականացվել է 255 մլն դրամի ներդրում և նախատեսվում է իրականացնել ևս 706 մլն դրամի ներդրում: Ներդրումների շուրջ 60%-ը նախատեսվում է իրականացնել հիմնական միջոցների ձեռքբերման համար, իսկ մնացած մասը շինարարական աշխատանքների իրականացման, հումք ու նյութերի ձեռքբերման համար:

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 32 նոր աշխատատեղ՝ մինչև 280 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 548 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 27․4 մլն դրամ:

 

  • Կիսվել: