երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Բժշկական կենտրոնները պետպատվերի շրջանակում փոխհատուցում չեն ստացել միայն դեկտեմբերին. նախարարությունը պարզաբանում է

Բժշկական կենտրոնները պետպատվերի շրջանակում փոխհատուցում չեն ստացել միայն դեկտեմբերին. նախարարությունը պարզաբանում է

Պետական պատվերի շրջանակում ծառայություններ մատուցած բժշկական կենտրոնները փոխհատուցում չեն ստացել միայն դեկտեմբերին իրականացրած աշխատանքի համար։ Անդրադառնալով մամուլում շրջանառվող թեմային՝ «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։

- Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ մարզային և երևանյան բժշկական կենտրոնները պետական պատվերով իրականացրած բուժծառայությունների դիմաց փոխհատուցում չեն ստացել: Ի՞նչ խնդիր է առաջացել։

- Դեկտեմբերին 15 օրվա կատարողականը շուրջ 35 տոկոսով ավելին է եղել ընթացիկ տարվա նախորդ ամիսների  15-օրյա միջին կատարողականից։ Դա նախատեսված չի եղել 2024 թվականի ընթացիկ բյուջեով: Դեկտեմբերի առաջին 15 օրում որոշ ծառայությունների մասով ունեցել ենք բժշկական ծառայությունների մատուցման աճ: 

Դեկտեմբերի 1-ի դրությամբ բժշկական որևէ կենտրոնի պետական պատվերի մասով պարտքեր չեն եղել։ Որպես պարտք ներկայացվող այս գումարը վերաբերում է միայն դեկտեմբերին մատուցված բուժծառայություններին:

- Ինչպե՞ս և ի՞նչ ժամկետներում եք պատրաստվում փոխհատուցել։

- Իրականացվում են աշխատանքներ՝ նշված կատարողականը ճշգրտելու և ըստ ընթացակարգի փոխհատուցելու համար:

 

 

  • Կիսվել: