կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
ԲՐԻԿՍ-ի հնարավորություններից օգտվելը կամ այլ կարգավիճակով այդ սխեմաներին մասնակցելը բխում է  մեր երկրի շահերից. Թունյան

ԲՐԻԿՍ-ի հնարավորություններից օգտվելը կամ այլ կարգավիճակով այդ սխեմաներին մասնակցելը բխում է մեր երկրի շահերից. Թունյան

Հայաստանը կարող է ինտեգրվել  ցանկացած միջազգային սխեմայի, որը բխում է իր շահերից. Կոնկրետ ԲՐԻԿՍ-ի մասով ինչ որոշում կկայացնի, ես չեմ կարող ասել: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքանով է հնարավոր, որ Հայաստանը մտադրություն հայտնի անդամակցելու ԲՐԻԿՍ-ին:

«Կարծում եմ՝ թեկուզ չանդամակցենք որեւէ կառույցի, այդ կառույցի հնարավորություններից օգտվելը կամ որեւէ այլ կարգավիճակով այդ սխեմաներին կամ մեխանիզմներին մասնակցելը բխում է  մեր երկրի շահերից, որովհետեւ աշխարհը գնում է սահմանների հեշտացման: Այսինքն սահմանները պետք է խոչնդոտ չհանդիսանան միմյանց հետ նորմալ հարաբերություններ կառուցելու համար»,-ասաց նա:

  • Կիսվել: