կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
BRICS-ի երկրների ղեկավարները համաձայնության են եկել կառույցն ընդլայնելու հարցի շուրջ

BRICS-ի երկրների ղեկավարները համաձայնության են եկել կառույցն ընդլայնելու հարցի շուրջ

BRICS-ի երկրների՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության ղեկավարները համաձայնության են եկել կառույցն ընդլայնելու հարցի շուրջ։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ՀԱՀ-ի արտաքին գործերի նախարարին:

Նալեդի Պանդորի խոսքով՝ մեծ թվով երկրներ են ցանկանում միանալ BRICS-ին:
Մի շարք լրատվամիջոցներ գրում են, որ ասոցիացիայի նոր անդամներ կարող են դառնալ Արգենտինան, Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Սաուդյան Արաբիան:

Իրանական Tasnim գործակալության համաձայն՝ Իրանի նախագահը մեկնել է Յոհաննեսբուրգ՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին։ Ակնկալվում է, որ Էբրահիմ Ռաիսին ելույթ կունենա «BRICS-ի ընկերներ» երկխոսության ձևաչափում և հանդիպումներ կանցկացնի որոշ երկրների ղեկավարների հետ:

  • Կիսվել: