ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բոլոր կողմերը պետք է ամեն ինչ անեն, որ ադրբեջանական զինվորները վերադառնան իրենց ելման դիրքեր. Սանոսյան

Բոլոր կողմերը պետք է ամեն ինչ անեն, որ ադրբեջանական զինվորները վերադառնան իրենց ելման դիրքեր. Սանոսյան

Երեկվա դրությամբ ադրբեջանական կողմը չի ազատել Քարագլխում զբաղեցրած դիրքերը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, հավելելով , որ այսօր չի խոսել արցախյան իր գործընկերների հետ։

Հարցին՝ հնարավո՞ր է Ադրբեջանը զիջումներ է պահանջում գազի դիմաց, նախարարն ասաց, թե չի կարող մեկնաբանել. քննարկումներին չի մասնակցում։

«Մի բան հստակ է՝ նոյեմբերի 9-ի այն դիրքերը, որտեղ կանգնել էին, այդ դիրքերը խախտվել են թե գյուղի, թե բարձունքի ուղղությամբ, կարծում եմ՝ բոլոր կողմերը պետք է ամեն ինչ անեն, որ ադրբեջանական զինվորները վերադառնան իրենց ելման դիրքեր», - հայտարարեց Գնել Սանոսյանը։

 

  • Կիսվել: