Բողոքի ակցիա անող բեռնատարի վարորդներին Գևորգ Պապոյանը դժվարացավ ասել, թե հարցն ինչ ժամկետում կլուծվի
Կառավարության մոտ բողոքի ակցիա անող բեռնատարի վարորդներին Գևորգ Պապոյանը դժվարացավ ասել, թե հարցն ինչ ժամկետում կլուծվի:
«Տեղյակ ենք և զբաղվում ենք։ Սրանից ավելի ես պահին բան չասեմ, բայց ձեզնից շատ ենք զբաղվում։ Աշխատանքային մի երկու բան, որ ասեմ, մեր ու ձեր գործին կարող է խանգարել։ Բայց, հավատացեք, ամենաբարձր մակարդակով՝ ԵԱՏՄ-ում զբաղվում ենք էս հարցով»։
Նշեց՝ ինքն էլ գիտի, որ 90-օրյա ժամկետով սահմանափակումը բավարար չէ, որովհետև այդ օրերի մեծ մասը վարորդները կարող է միայն Լարսում անցկացնեն։
Նշենք, որ այս տարվա հունվարի 1-ից ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ են մուտք գործում ոչ աշխատելու նպատակով (այսինքն՝ միգրացիոն քարտում «այցի նպատակը» բաժնում աշխատանքը նշված չէ- խմբ․), օրացույցային տարվա ընթացքում կարող են մնալ 90 օր (նախկինում թույլատրելի էր տարվա յուրաքանչյուր 180 օրվա մեջ 90 օր- խմբ․)։


