կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Բենզալցակայանների հետ կապված այս տարվա տեմպերը մտահոգում են․ Ավինյան

Բենզալցակայանների հետ կապված այս տարվա տեմպերը մտահոգում են․ Ավինյան

Բենզալցակայանների հետ կապված այս տարվա տեմպերը մտահոգում են: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Վստահ եմ, որ դեռ աշխատանք ունենք, ու շատ տեղերից բենզալցակայանները պետք է դուրս գան: Այս շաբաթ խորհրդակցություն կանցկացնենք, որ հասկանանք առանձին դեպքերում ինչ խնդիրներ ունենք և խնդրի համալիր լուծման համար այլ գերատեսչություններից ինչ ուժեր պետք է ներգրավվեն»,- ասաց նա:

Ավինյանը նշեց, որ նախորդ տարվա ընթացքում ինտենսիվ ու մեծ ծավալով աշխատանք է տարվել այդ ուղղությամբ:

«Տեմպն էականորեն թուլացել է, ու այն պետք է վերականգնել: Իրավական առումով ամենապարզ գործերն արվել են, բայց առանց նորմատիվային կանոնների պահպանման Երևան քաղաքում որևէ  բենզալցակայան չպետք է աշխատի: Այս տրամաբանությունից հետքայլ չենք անելու»,- ասաց Տիգրան Ավինյանը: 

  • Կիսվել: