ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը բացառիկ ոլորտ է, որտեղ մենք մի փոքր պարծենալու տեղ ունենք․ Չոբանյան

Բարձր տեխնոլոգիաների ոլորտը բացառիկ ոլորտ է, որտեղ մենք մի փոքր պարծենալու տեղ ունենք․ Չոբանյան

Բարձր տեխնոլոգիաների ոլորտը բացառիկ ոլորտ է, որտեղ մենք մի փոքր պարծենալու տեղ ունենք, դրանով մենք շնորհակալ ենք բարձր տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկություններին: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը:

Ինչ վերաբերում է հանգամանքին, որ Անվտանգության խորհուրդը հրապարկել է գաղտնազերծված փաստաթուղթ, ըստ որի Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը սեպտեմբերի 30-ի նիստում չի զեկուցել պատերազմը դադարեցնելու անհրաժեշտության մասին, նախարարն ասաց.

«Սկզբունքորեն ես գտնում եմ, որ կան թեմաներ մեր ոլորտում և մասնավորապես անվտանգային թեմաները, կարող եմ նաև մասնավորացնել մեր պարագայում ռազմարդյունաբերական թեմաները, դրանք պետք է լինեն բացարձակ փակ թեմաներ: Երկրի անվտանգությանը վերաբերող ցանկացար տեղեկատվություն իրավուքն չունի հրապարակվելու, առավել ևս քննարկման առարկա դառնալու: Տեղեկատվական գրագիտության և մշակույթի մակարդակը մեզ մոտ էապես պետք է բարձրացնենք, եթե ուզում ենք իսկապես հաղթել մեր թշնամուն»:

  • Կիսվել: