երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բաղրամյան պողոտան Կասյանին կապող էստակադան արդեն բաց է և գործում է․ Տիգրան Ավինյան

Բաղրամյան պողոտան Կասյանին կապող էստակադան արդեն բաց է և գործում է․ Տիգրան Ավինյան

Մարշալ Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող էստակադա կամուրջը այժմ բաց է և գործում է. ավարտվել են կամուրջի վերանորոգման աշխատանքները։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Վերանորոգման աշխատանքների հրատապությունը առաջնային էր, քանի որ վթարված էին կամուրջի 2 դեֆորմացիոն կարերը, որի հետևանքով հեծանները և ամբողջ հարթակը վնասվել էին։ Նման վթարային իրավիճակը կարող էր հանգեցնել փլուզման:
Այսպիսով, վերանորգման աշխատանքների արդյունքում իրականցվեցին ջրամեկուսացման, բետոնացման և ամրացման աշխատանքեր, նոր տեսք հաղորդվեց կամուրջի եզրաքարերին:
Կամուրջների շահագործումը երկարացնելու և պիտանելիության հետ կապված խնդիրներից խուսափելու համար քաղաքի կամուրջները այսուհետ ավելի հրատապ և նպատակային սպասարկման կենթարկվեն։
Ենթակառուցվածների վիճակը և սպասարկումը բարելավելու համար առկա և հետագա ծրագրերում աշխատանքները կիրականացվեն նոր մոտեցումներով՝ ավելի մեծ ուշադրություն կդարձնենք աշխատանքների պլանավորման ժամկետներին՝ խցանումներից հնարավորինս խուսափելու համար»։

  • Կիսվել: