երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Բաբկեն Սեդրակյանը, Օլգա Կուկուն և Կարին Ֆրուն քննարկել են Երևանի մետրոպոլիտենի արդիականացման ծրագրերը

Բաբկեն Սեդրակյանը, Օլգա Կուկուն և Կարին Ֆրուն քննարկել են Երևանի մետրոպոլիտենի արդիականացման ծրագրերը

։ Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն ընդունել է Agence Française de Développement (AFD) Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի տեղակալ Օլգա Կուկուին և AFD աշխատանքային խմբի ղեկավար, Եվրասիայի տարածաշրջանի քաղաքաշինության, պլանավորման և սոցիալական հարցերով բաժնի տարածաշրջանային տնօրեն Կարին Ֆրուին։

Ինչպես տեղեկանում ենք երևանի մետրոպոլիտենի տարածած հաղորդագրությունից, հանդիպման նպատակը մետրոպոլիտենի արդիականացման ծրագրերի մանրամասն քննարկումն էր, որոնց ուղղությամբ ներկայումս աշխատում է Երևանի մետրոպոլիտենը։

Հյուրերը հետաքրքրվել են մետրոյի ներդրումային հնարավորություններով և ծրագրերով, որոնք ուղղված են ենթակառուցվածքների զարգացմանը և բարելավմանը։ 

Քննարկվել են ֆինանսավորման աղբյուրները, ինչպես նաև այն մարտահրավերները, որոնք առկա են ենթակառուցվածքների ոլորտում։ 

Հատուկ շեշտվել է մետրոպոլիտենում արդիականացման և նորարարական լուծումների ներդրման կարևորությունն, ինչը կնպաստի մետրոյի աշխատանքի ավելի արդյունավետ և անվտանգ լինելուն։

Հանդիպման ընթացքում կարևորվել է ֆրանսիական փորձի և տեխնոլոգիաների ներգրավումը։ 

Հյուրերը նաև հետաքրքրվել են ենթակառուցվածքային այլ խնդիրներով և համագործակցության հնարավորություններով, որոնք կօգնեն մետրոյի զարգացման ծրագրերի հաջող իրականացմանը։

 

  • Կիսվել: