Ազգային ժողովի աշխատակազմին հատկացվող բյուջեն կնվազի 191 մլն դրամով
Հայաստանի ազգային ժողովի աշխատակազմին 2025 թվականի պետական բյուջեով նախատեսվում է հատկացնել 7 մլրդ 72 մլն դրամ:
Այս մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:
«Բյուջեով ԱԺ–ին նախատեսված գումարը կազմում է 7 մլրդ 72 մլն դրամ, որը 2024 թվականի հաստատված բյուջեից պակաս է 2.6 տոկոսով կամ 191 մլն դրամով: Ընդ որում, ընթացիկ ծախսերը կկազմեն 6 մլրդ 815 մլն դրամ, որը 1.2 տոկոսով ավելի փոքր կլինի, իսկ կապիտալ ծախսերը կկազմեն 257 մլն դրամ, որը 30 տոկոսով ավելի փոքր կլինի 2024-ի բյուջեից»,-ասաց Վահե Հովհաննիսյանը:
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար–գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանն էլ հայտնեց, որ 2025 թվականին խորհրդարանում նախատեսում են 97.4 մլն դրամի ընթացիկ նորոգման աշխատանքներ: