ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Այսուհետ իմ կյանքին մի' խառնվեք, ես կորոշեմ՝ ինչով զբաղվեմ. Զեյնալյանը՝ առողջապահության նախարար նշանակվելու մասին

Այսուհետ իմ կյանքին մի' խառնվեք, ես կորոշեմ՝ ինչով զբաղվեմ. Զեյնալյանը՝ առողջապահության նախարար նշանակվելու մասին

Ամեն տեղ ինտրիգ եք ման գալիս, այս վեց տարվա մեջ մի հատ ներկայացրե՞լ եք, որ հանձնաժողովում քննարկվեց այս կամ այն նախագիծը: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, ով մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին:

Խոսելով պնդումների մասին, որ ինքը մանդատը դրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարկադրմամբ, նա ասաց. «Ո՞վ էր ասաց՝ Սահմանադրություն խախտելով որոշում եք կայացրել: Դա իմ սահմանադրական իրավունքն է, կանոնակարգ օրենքի համաձայն ես եմ որոշումը կայացրել։ Վարչապետը խնդրել է, ես կայացրել եմ որոշում։ Որոշումը կարող է լինել երկու տեսակի՝ դիմում գրել կամ դիմում չգրել։ Ես կայացրել եմ որոշում անձամբ և դիմում եմ գրել պատգամավորական գործունեությունս դադարեցնելու։ Խնդրում եմ այսքանով բավարարվել»:

Անդրադառնալով լուրերին, թե ինքը կարող է նշանակվել առողջապահության նախարար, Զեյնալյանն ասաց. «Դուք եք նման բան տարածում, նման բան չկա։ Ես կորոշեմ ինչով զբաղվել: Իմ անձնական կյանքի մեջ կլինի՞ չխառնվեք այսուհետ։

  • Կիսվել: