ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Այս տարվա համար կանխատեսում է ՀՆԱ 4 տոկոսի անկում. ԿԲ նախագահ

Այս տարվա համար կանխատեսում է ՀՆԱ 4 տոկոսի անկում. ԿԲ նախագահ

Հայաստանում վարկավորման ծավալները թեև աճում են, բայց տնտեսությունում առկա անորոշությունների պարագայում փոխանցումային մեխանիզմի կատարյալ աշխատանք դեռևս չենք տեսնում, որը ըստ էության երևի թե բնորոշ է բոլոր երկրներում ստեղծված իրավիճակին, իսկ տնտեսական աճի վերաբերյալ մեր վերջին կանխատեսումով անկումը 4 տոկոս էր, այս պահին այդ կանխատեսումը չի փոխվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Այո, 4 տոկոս անկում ենք կանխատեսում, բայց նաեւ մի հետաքրքիր բան ենք արձանագրել, որ արդյունաբերության անկման տեմպերը ավելի թույլ են, քան մենք կանխատեսել էինք: Դա կապված է մեր արտահանման թվերի, հանքահումքային արդյունաբերության հետ:

Մենք նաեւ կանխատեսում էինք, որ տրանսֆերտների թիվը ցածր կլինի, բայց ի զարմանս մեզ, հունիսին տրանսֆերտների թիվը եղավ մի քիչ ավելի ավելի, քան նախորդ տարվա հունիս: Դա մեզ թույլ է տալիս սպասել, որ տնտեսական ամենածանր վիճակը, որ մենք ունեցանք ապրիլին, որոշակիորեն դրական առումով փոխվեց մայաիսին, ապա նաեւ հունիսին: Սպասենք տեսնենք, թե թվերն ինչ կլինեն»,-ասաց նա:

 

  • Կիսվել: